«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 
  • Դարձյալ Տիզբո՞ն, թե՞ Հռոմ

    Դարձյալ Տիզբո՞ն, թե՞ Հռոմ

    24.09.2013| 00:05
    Ռազմական ուժը և որպես հետևանք նաև քաղաքական կշիռը կորցնելուց հետո Հայաստանն արդեն երրորդ դարում կռվախնձոր է դառնում օր օրի հզորացող Հռոմի և նույնքան հզորացող Պարսկաստանի միջև։ Երկու հզոր պետություններից յուրաքանչյուրը քաղաքական, բարոյական և ռազմական ճնշման տակ ձգտում էր Հայաստանը դարձնել իր դաշնակիցը մյուսի դեմ և այդպես մինչև 428 թ., երբ վերացավ մեր թագավորությունը` մեր հզոր հարևանների «թեթև» ձեռքով։
  • Աղոթարան

    Աղոթարան

    24.09.2013| 00:05
    Ո՛վ բարերար և մարդասէր տէր, առանց չարչարանաց և ժուժկալութեանց զիա՞րդ ազատեցայց ի բազմութենէ մեղաց իմոց. զի մարմնովս տկար եմ և հոգւովս խաւար. ողորմեա, տէր, և որպէս կամիս օգնեա ինձ։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    24.09.2013| 00:03
    Աղաղակեցե՛ք Տիրոջ առջև, երկրի բոլո՛ր բնակիչներ, ծառայեցե՛ք Տիրոջն ուրախությամբ։ Նրա առջև ելե՛ք ցնծությամբ. իմացե՛ք, որ Նա է Տեր Աստվածը մեր. նա ստեղծեց մեզ, և ոչ թե մենք եղանք. նրա ժողովուրդն ենք մենք ու ոչխարները նրա արոտի։
  • Հրաչյա ԱՄԻՐՅԱՆ. Ինչքա՞ն կարելի է ազգին ներշնչել, որ ինքը նվաստացման է ենթարկվում

    Հրաչյա ԱՄԻՐՅԱՆ. Ինչքա՞ն կարելի է ազգին ներշնչել, որ ինքը նվաստացման է ենթարկվում

    23.09.2013| 22:45
    Նվաստամոլները նորից ակտիվացել են: Նվաստանալ սիրողներն ամեն ինչի մեջ նվաստություն են փնտրում: Բնականաբար գտնում են ու դա սկսում են տարածել, սկսում են ներշնչել մնացածներին: Նախանձելի մեթոդիկությամբ ու համառությամբ: “Պուտինը քմծիծաղով ստորացրեց”: Բացում եմ տեսանյութն ու նայում` ոչ մի քմծիծաղ կամ ստորացուցիչ բան չեմ տեսնում:
  • Ինչպես տարբերել բարեգործական ակցիան դրամաշորթությունից

    Ինչպես տարբերել բարեգործական ակցիան դրամաշորթությունից

    23.09.2013| 19:54
    Վերջին շրջանում մեր քաղաքացիներին հաճախ են զանգահարում «բարեգործական» ընկերություններից, առաջարկում են իրենց ամսագիրը, նշում, որ ամսագրի վաճառքից ստացվող գումարով հոգալու են այս կամ այն հիվանդ երեխային բուժման ծախսը: «Իրատես de facto»-ի ընթերցողներից մեկը տեղեկացրեց, որ վերջերս գնել է ինչ-որ մանկական ամսագիր, արդյունքում, ֆիքսել են իր հեռախոսահամարը, անգամ` անունը, զանգում են և ոչ թե խնդրում, այլ «պարտադրում» գնել իրենց ամսագիրը, ամոթանք տալիս:
  • Սերժ Ավետիքյանը` «Լավագույն դերասան»

    Սերժ Ավետիքյանը` «Լավագույն դերասան»

    23.09.2013| 19:43
    Բաթումի 8-րդ միջազգային կինոփառատոնում «Փարաջանով» ֆիլմում գլխավոր դերակատարման համար` «Լավագույն դերասան» անվանակարգում հաղթող է ճանաչվել ֆրանսաբնակ ռեժիսոր, դերասան, սցենարիստ Սերժ Ավետիքյանը:
  • Երիտասարդ մայրերը հաճախ ծնում են ցածր ինտելեկտով երեխաներ

    Երիտասարդ մայրերը հաճախ ծնում են ցածր ինտելեկտով երեխաներ

    23.09.2013| 19:29
    Հղիությունը յուրաքանչյուր կնոջ կյանքում ամենակարևոր փուլն է: Գիտնականները մշտապես վիճում են, թե որն է կնոջ համար առաջնեկ ունենալու ամենաբարենպաստ տարիքը: Ամենատարածված կարծիքն այն է, որ կինը պետք է ծնի մինչև 35 տարեկանը, քանի որ դրանից հետո տեղի է ունենում գենետիկ մուտացիաների կուտակման գործընթաց, ինչը կարող է ժառանգաբար փոխանցվել: Սակայն վերջերս ընդունվել է մի տեսակետ, որ վաղ հղիությունը կարող է հանգեցնել երեխայի ցածր ինտելեկտի:
  • Ապօրինի անտառահատումների թվով առաջին տեղում Գեղարքունիքի մարզն է

    Ապօրինի անտառահատումների թվով առաջին տեղում Գեղարքունիքի մարզն է

    23.09.2013| 18:10
    2013թ-ին ապօրինի անտառահատումների թվով առաջին տեղում Գեղարքունիքի մարզն է, վերջին տեղում՝ Տավուշը: Այս մասին այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում «Անտառի պահպանություն և ծառահատումներ» թեմայով հրավիրված քննարկման ժամանակ ասել է «Անտառային պետական մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արման Ավագյանը:Նրա խոսքով, ըստ անցկացված մոնիթորինգի, 2004թ.-ից այս կողմ ապօրինի անտառահատումների թիվը նվազել է, 2013թ.-ից մինչ այսօր հանրապետության տարածքում հատվել է մոտ 524 ծառ:
  • «Դաշնակցությունը չմիացավ համընդհանուր պայքարի մեր կոչին»

    «Դաշնակցությունը չմիացավ համընդհանուր պայքարի մեր կոչին»

    23.09.2013| 18:08
    Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում սեպտեմբերի 29-ի ընտրությունները «բաժանվել են» սևի ու սպիտակի, այլ խոսքով՝ իշխանության և ընդդիմության միջև: Իշխանությունը` ՀՀԿ-ն, ներկայանում է Արմեն Կարապետյանի «դեմքով», ընդդիմադիր «Ժառանգությունը»՝ Սամվել Հայրապետյանի: ՀԱԿ-ն արդեն հայտարարել է, որ սատարում է «Ժառանգության» թեկնածուին, սակայն իրեն ընդդիմություն համարող ՀՅԴ-ն կոչ է արել իր համակիրներին ոչ մեկին չաջակցել: Ինչպե՞ս է այս փաստը մեկնաբանում «Ժառանգության» փոխնախագահ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ:
  • «Չընտրված նախագահի ցանկացած որոշում վտանգում է Հայաստանի անկախությունը»

    «Չընտրված նախագահի ցանկացած որոշում վտանգում է Հայաստանի անկախությունը»

    23.09.2013| 17:43
    Սեպտեմբերի 21-ին` Անկախության օրը, իշխանությունն ու ընդդիմությունը յուրովի էին նշում։ Հայաստանի 22-ամյա անկախության պատմության մեջ առաջին անգամ ընդդիմությունը ցույց և երթ կազմակերպեց. նրանց բողոքը Մաքսային միությանն անդամակցելու դեմ էր։ Որքանո՞վ էր ճիշտ բողոքի ակցիան Անկախության օրը։ Այս և Մաքսային միությանն առնչվող հարցերի շուրջ երեկոյան` Հանրապետության հրապարակում, մինչ համերգի սկսվելը զրուցեցինք հյուրերի հետ։